Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուս սահմանապահներն Արմավիրի մարզում թուրք սահմանախախտի են ձերբակալել

11:10, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
Ռուս սահմանապահներն Արմավիրի մարզում թուրք սահմանախախտի են ձերբակալել

Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հանգստյան օրերին Ախուրյան գետի ափին (Արմավիրի մարզ) ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացու:

Այս մասին հայտնել են Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը և փորձել ձուկ որսալ Հայաստանի տարածքում: Րոպեներ անց նա ձերբակալվել է:

Օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը Թուրքիայի Դիգոր գավառի բնակիչ է՝ ծնված 1995 թվականին: Նա խոստովանել է մեղքը:

4877 | 0
Facebook