Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ձերբակալվել է 50-ամյա «Լոշտ Հովոն». նրա տանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրամիջոց, այդ թվում՝ հերոին

11:05, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
Ձերբակալվել է 50-ամյա «Լոշտ Հովոն». նրա տանը հայտնաբերվել է մեծ քանակությամբ թմրամիջոց, այդ թվում՝ հերոին

Ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Տարոն Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի բնակիչ՝ 50-ամյա Հովհաննես Այվազյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը հարազատների ու ընկերների շրջապատում հայտնի է «Լոշտ Հովո» մականվամբ։ Երեկ՝ փետրվարի 13-ին, խուզարկություն է կատարվել Հ. Այվազյանի տանը։ Խուզարկությամբ հայտնաբերվել է 10 մլ դատարկ ներարկիչ, 12 մլ դատարկ ներարկիչ, 1 մլ դատարկ ներարկիչ, օգտագործված ներարկիչների 120 ասեղներ՝ իրենց պատյաններով, 1 մլ տարողության 680 դատարկ ներարկիչ, փայլաթիթեղի մեջ «Բելմեդ» գրառմամբ սպիտակ գույնի 3 դեղահաբ, զուգարանի լվացարանի տակի պահարանից հայտնաբերվել է 5 մլ 7 ներարկիչ, որոնց մեջ առկա է եղել կիսաչորացած հեղուկ զանգվածներ, որոնցից մեկի մեջ առկա է եղել մոտ 2,5 մլ սպիտակ գույնի հեղուկ զանգված, նույն պահարանի ձախ դարակից հատնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է բամբակե 36 գնդիկ, շերեփ, որի մեջ եղել է 1 հատ բամբակյա գնդիկ, իսկ շերեփի մեջ առկա է եղել սպիտակ և շագանակագույն հետքեր, փոքր երկաթյա տուփ, որի մեջ լցված է եղել սպիտակ գույնի փոշենման զանգված, որի քաշը կազմել է մոտ 3,64 գ, տարբեր չափսերի 15 ներարկիչ, որից 8 ներարկիչի մեջ առկա է եղել հեղուկ զանգված, իսկ 7 ներարկիչները եղել են օգտագործված՝ դատարկ վիճակում, 3 հատ 1 մլ ներարկիչ՝ չօգտագործված, 5 հատ 5 մլ ներարկիչ՝ չօգտագործված: Զուգարանի հատակին հայտնաբերվել է «ՓՈՔԷԹՍՔԱՅԼ» գրառմամբ էլ. կշեռք, պահարանի վրա դրված ժամացույցի տուփի միջից հայտնաբերվել է «Սիգարոն» տարբերանշանի փայլաթիթեղ, որի մեջ առկա է եղել 2 առանձին փաթեթներ՝ 1,45 գ կանեփի սերմի հատիկներով, կլոր մետաղյա տարա՝ վրան մարիխուաննա նկարի տարբերանշանով, որի մեջ առկա է եղել կանեփի սերմեր, «Սոբրանի» ծխախոտի սև գույնի տուփ՝ թութունի և կանեփի սերմերի խառնուրդով, որի քաշը կազմում է մոտ 31,29 գª տուփի հետ միասին, «Կաֆեկրեմ» մետաղյա տուփ, որի մեջ առկա է եղել մոտ 46,86 գ թութունի և կանեփի սերմերի խառնուրդ, «Բոգատիրի» գրառմամբ մետաղյա տուփ, որի մեջ առկա է եղել մոտ 89,05 գ թութունի և կանեփի սերմերի խառնուրդ և 2 հատ կաթուցիչ՝ մուգ շագանակագույն հետքերով, թղթե փաթեթ՝ կանաչավուն չորացված զանգվածով՝ մոտ 0,32 գ, հյուրասենյակի ձախ անկյունում տեղադրված տակդիրի մեջտեղի հատվածից «Սիգարոն» ապրանքանիշի սիգարետի տուփ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային 2 փաթեթ, որոնց մեջ լցված է եղել շագանակագույն փոշենման «Հերոին» տեսակի թմրանյութի նմանվող զանգվածներ՝ մոտ 10,31 գ և մոտ 4,27 գ կշռով՝ փաթեթների հետ միասին: Հ. Հ. Այվազյանի անձնական խուզարկությամբ հագին եղած սպորտային համազգեստի գրպանից հայտնաբերվել է «Ջուսի ֆրուդ» մաստակի տուփ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային տոպրակ՝ շագանակագույն փոշենման զանգվածով՝ մոտ 0,76 գ կշռով: Ըստ Հ. Այվազյանի հայտարարության՝ հայտնաբերված շագանակագույն զանգվածները հանդիսանում են «Հերոին» տեսակի թմրամիջոց և դրանք պատկանում են իրեն։

| | |
4997 | 0