Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Սուրբ Վալենտինի օրն է

11:00, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
Այսօր Սուրբ Վալենտինի օրն է

Փետրվարի 14-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշում են սիրահարների տոնը՝ Սուրբ Վալենտինի օրը: Այս օրը բոլորը շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում են խորհրդանշական նվերներ: Սիրահարների տոնը ներթափանցել է նաև Հայաստան: Թեև շատերը դեմ են այս տոնին` համարելով այն կաթոլիկական տոն, բայց սիրահարներն այն նշում են մեծ խանդավառությամբ:

Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն` Հին Հռոմում ապրել է Վալենտին անունով մի բժիշկ-հոգևորական: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները:

Վալենտինն սկսեց գաղտնի պսակադրել սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են:

Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր: Նույն օրը` փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Կույր աղջիկը, ստանալով նամակը, հրաշքով առողջանում է և կարդում.« Քո Վալենտին…»:

Դարերի ընթացքում Սուրբ Վալենտինի տոնը ձեռք է բերել իրեն հատուկ հմայք ու տոնակարգ:

12594 | 0
Facebook