Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը չի հասկանում, թե որքան կարևոր է ամրապնդել Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և այլ երկրների զինված ուժերը». Լուկաշենկո

11:15, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
«Ռուսաստանը չի հասկանում, թե որքան կարևոր է ամրապնդել Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և այլ երկրների զինված ուժերը». Լուկաշենկո

Ռուսաստանի ղեկավարությունը չի հասկանում, թե որքան կարևոր է ամրապնդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ազգային բանակներն՝ աշխարհում սպառազինությունների մրցավազքի և չդադարող հակամարտությունների դեպքում: Այս մասին, Rosbalt-ի հաղորդմամբ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում ասվում է, որ Լուկաշենկոն նման կարծիք է հայտնել հանրապետության Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

Լուկաշենկոն հիշեցրել է, որ 2017թ. Բելառուսը նախագահում էր ՀԱՊԿ-ում:

«Մեզ հաջողվեց միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված էին ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի զարգացմանը, ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանը»,- ասել է նա:

Ընդ որում, Լուկաշենկոն նշել է, որ այն հարցերը, որոնք «նյութական մեծ ծախսեր են պահանջում», կազմակերպությունում դժվարությամբ են լուծվում: Մասնավորապես, խոսքն սպառազինության մասին է: «Ռուսաստանի ղեկավարությունը չի գիտակցում, թե որքան կարևոր է այսօր ամրապնդել Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և այլ երկրների զինված ուժերը»,- հավելել է Բելառուսի նախագահը:

6873 | 1
Facebook