Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սարավանի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

10:45, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ.
Սարավանի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Մեղրու լեռնանցքներում ձյուն է տեղում:

Սևանի, Գավառի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

2373 | 0
Facebook