Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երկիր ծիրանի»-ի համար ուշքս չի գնում, բայց էսօրվա ակցիայի համար ես իրենց ցավն էլ տանեմ». Լիզա Ճաղարյան

21:40, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
«Երկիր ծիրանի»-ի համար ուշքս չի գնում, բայց էսօրվա ակցիայի համար ես իրենց ցավն էլ տանեմ». Լիզա Ճաղարյան

Մի քանի մեկնաբանություն կարդացի այսօրվա միջադեպի կապակցությամբ ու հասկացա, որ հոդվածս ստիպված եմ շարունակել։ «Երկիր ծիրանիին» քննադատող իմ հարգելի բարեկամներ, գուցե ավելի պա՞րզ ասեք՝ ինչ վատ բան են արել այդ աղջիկները, որ բերում հավասարեցնում եք էն տականքներին։ Ի՞նչ անաչառություն, էդ ինչ եք ասում։ Շոու՛ է, ի՛նչ է, ինչ անուն ուզում եք դրեք՝ ԼԱ՛Վ ԵՆ ԱՐԵԼ։ Ժողովրդի բողոքը իրեղեն ապացույցով տեղ են հասցրել։ Իբր ի՞նչ եք խոսում, չեմ հասկանում։ Երևի շատերիդ դուր է գալիս, հա՞, որ Ազգային ժողովում «քաղաքակիրթ» անդորր է տիրում։ Շարմազանովն ուշաթափվում է բոլոր այսպես կոչված ընդդիմադիրների համար, էս «ընդդիմադիրները» հարգում են պանիմայեշ էս հանցագործներին ու ջան են ասում, ջան լսում։ Ձեզ դա՞ է հաճելի։
     Երկիր ծիրանիի համար ուշքս չի գնում, բայց էսօրվա ակցիայի համար ես իրենց ցավն էլ տանեմ։
     Ու մի հատ էլ կրկնեմ՝ ԼԱ՛Վ ԵՆ ԱՐԵԼ։ Հանրապետական ոչնչությունների աչքն էլ են հանել։ Քի՛չ են արել։

6992 | 2
Facebook