Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այն, ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, գերազանցեց նույնիսկ թուրքական մեջլիսը». ԺՀԿ-ն դատապարտում Է ՀՀԿ-ի ոտնձգությունը

22:10, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
«Այն, ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, գերազանցեց նույնիսկ թուրքական մեջլիսը». ԺՀԿ-ն դատապարտում Է ՀՀԿ-ի ոտնձգությունը

13.02.2018թ.-ի Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի սպանդի հետևանքով զբաղեցրած, անձի ֆասով շոումեն Գոռ Վարդանյանի գլխավորությամբ՝ մի քանի տասնյակ կատաղած «Հանրապետական» կուսակցություն կոչված երիտ ոհմակը հարձակվեց «Երկիր Ծիրանի» կուսակցության երեք կանանց վրա, և միայն «Ելք» դաշինքի տղաների միջամտությամբ կանխվեց շատ ավելի վտանգավոր հետևանքները:

Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին մի քանի տասնյակ այսպես կոչված Մարտին Վարդազարյանի, Լևոն Իգիթյանի նման մտավորականների ներկայությամբ, գերազանցեց նույնիսկ թուրքական մեջլիսին, երբ հարձակվում էին հայ պատգամավոր Կարո Փայլյանի վրա:

ԺՀԿ-ն դատապարտում է Հանրապետական կուսակցության հերթական ոտնձգությունը և իր համերաշխությունը հայտնում «Երկիր Ծիրանի» կուսակցությանը, միաժամանակ, կոչ ենք անում հայ հասարակությանն այլևս չհանդուրժել հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի արյունով սերված վարչախմբին:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության

նախագահ՝ Պետրոս Մակեյան

13.02.2018թ.

5467 | 0
Facebook