Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

ՀԱՕԿ-ը սխալ է հրապարակել հայ մարզիկների՝ օլիմպիական խաղերին մասնակցելու ժամանակացույցը

17:35, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
ՀԱՕԿ-ը սխալ է հրապարակել հայ մարզիկների՝ օլիմպիական խաղերին մասնակցելու ժամանակացույցը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը սխալ է հրապարակել հայ մարզիկների՝ Փհենչհան-2018-ին մասնակցության ժամանակացույցը։ Ըստ ՀԱՕԿ-ի հրապարակած ժամանակացույցի՝ դահուկորդուհի Կատյա Գալստյանը պետք է այսօր մասնակցեր սպրինտին, իսկ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը փետրվարի 18-ին՝ հսկա ոլորավայրէջքին։ Այսօր, սակայն, Կատյայի անունը բացակայում էր հայտացուցակից։

MAMUL.am-ի թղթակիցը կապ հաստատեց մարզուհու հետ՝ պարզելու, թե ի՞նչն է մեկնարկի դուրս չգալու պատճառը։ Դահուկորդուհին անակնկալի եկավ՝ նշելով, որ նա չպետք է մասնակցեր այդ մրցաձևի պայքարին և նախապես էլ այդ մրցաձևին մասնակցելու ծրագրեր չկային։
     «Չգիտեմ ինչու են նման բան գրել։ Ես ի սկզբանե բոլորին հայտարարել եմ, որ մասնակցելու եմ միայն 10 կմ ազատ ոճ մրցաձևի պայքարին։ Չգիտեմ, թե դա ում մտահղացումն է, որ ես սպրինտին եմ մասնակցելու։ Դա իրենց սխալն է։ Ես կմասնակցեմ 10 կմ մրցավազքին՝ փետրվարի 15-ին։ Ակնկալում եմ բարելավել արդյունքներս, քան Սոչիի օլիմպիական խաղերին»,- նշեց մարզուհին։

Աշոտ Կարապետյանը նույնպես նշեց, որ չի մասնակցելու հսկա ոլորավայրէջքին, քանի որ նման ծրագրեր նույնպես չեն եղել։

ՀԱՕԿ-ի հրապարակած սխալ ժամանակացույցը
ՀԱՕԿ-ի հրապարակած սխալ ժամանակացույցը
| | |
2096 | 0