Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ն՝ Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Թուրքիայի բանակցությունների մասին

17:45, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
ՆԱՏՕ-ն՝ Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Թուրքիայի բանակցությունների մասին

ՆԱՏՕ-ն ողջունում է Սիրիայի հյուսիսի իրավիճակի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ես ողջունում եմ Թուրքիայի և ԱՄՆ-ի շփումները, որոնք անցկացվում են Սիրիայի հյուսիսում ծագած հարցերը լուծելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սթոլթենբերգը:

Նրա խոսքով՝ դաշինքը «ներկա չէ Սիրիայում, սակայն շարունակում է աջակցել կոալիցիային և Թուրքիային»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է նաև, որ մշտական շփման մեջ է Թուրքիայի ղեկավարության հետ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի:

«Ես ողջունում եմ այն փաստը, որ Թուրքիան սիրիական Աֆրինի ռազմական գործողությունների մասին տեղեկացրել է իր դաշնակիցներին»,- հավելել է Սթոլթենբերգը:

Նշենք, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները ներկայում ճգնաժամ են ապրում՝ կապված ԱՄՆ-ի կողմից քրդական ինքնապաշտպանության ուժերին (YPG) աջակցություն ցուցաբերելու հետ: Անկարան YPG-ն ահաբեկչական խմբավորում է համարում: Իր հերթին, Վաշինգթոնն իր գործողությունները բացատրում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարով:

4956 | 0
Facebook