Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Հայաստանում ինձ զգում եմ՝ ինչպես տանը». Քշիշտոֆ Պենդերեցկի

17:15, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
«Հայաստանում ինձ զգում եմ՝ ինչպես տանը». Քշիշտոֆ Պենդերեցկի

Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտրվի մեր ժամանակների մեծագույն երաժիշտներից մեկի՝ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի մեկնարկը՝ նվիրված երաժշտի 85-ամյա հոբելյանին։

«Հոբելյանական տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում նշվելու է մաեստրոյի 85-ամյակը, և մեզ համար մեծ պատիվ է, որ հոբելյանական միջոցառումների շարքը սկսվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից։ Քշիշտոֆ Պենդերեցկին համաշխարհային մեծության աստղ է, մարդ, ով իր երաժշտությամբ կարողացավ փոխել աշխարհը, մարդ, ով իր արվեստով գունավորեց մեր կյանքն ու ապագան»,- հրավիրած ասուլիսում ասել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Պատասխանելով հայկական թեմաներով իր ստեղծագործությունների մասին լրագրողի հարցին՝ կոմպոզիտորը նշել է, որ հայկական արմատներ ունի. տատը Սպահանից էր։ Մի քանի տարի առաջ գրել է ստեղծագործություն՝ 3-րդ սաղմոսը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Տեղեկացնենք, որ Պենդերեցկուն նվիրված փառատոնը տեղի կունենա փետրվարի 13-17-ը:

1279 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am