Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասում են՝ Ձեր որդին շարունակում է վախի մթնոլորտ տարածել Գյումրիում». օգտատերը՝ Վարդան Ղուկասյանին

17:05, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
«Ասում են՝ Ձեր որդին շարունակում է վախի մթնոլորտ տարածել Գյումրիում». օգտատերը՝ Վարդան Ղուկասյանին

«Տեսա, մի հատ աղջիկ էր, ապտակեց տղամարդու, նա էլ ապտակեց... Էդ բանի մեջ տղամարդուն ապտակելն ի՞նչ է: Չեմ ուզում նմանատիպ բաներ տեղի ունենան: Չեմ ընդունում կնոջ մազերից քաշելը՝ նամանավանդ հետևից, բայց որ կինը տղամարդուն ապտակի, սիրուն չէ»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանու այսօրվա նիստում տեղի ունեցած միջադեպին:

Օգտատերերի՝ Ղուկասյանին ուղղված հարցերը բազմաբնույթ էին: Նրանցից մեկը հետաքրքրվեց՝ ասում են, թե Ձեր որդին շարունակում է քաղաքը պահել վախի մթնոլորտում: «Իմ որդին ինչ արել է, օրենքի առաջ պատասխան է տվել: Բայց ուզում եմ իմանալ՝ ընդհանրապես ի՞նչ է արել... Զզվում եմ այն ծնողներից, ովքեր լկտի են դաստիարակում իրենց երեխաներին: Եթե իմ որդին նմանատիպ լինի, բարձը բերանին կդնեմ, կխեդղեմ: Բայց բոլորն էլ նրան ճանաչում են, նա այդպիսին չէ»,- ասաց նախկին քաղաքապետը:

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ից դուրս եկաք, պատասխանեց. «Չեմ դուրս եկել, ՀՀԿ-ն է ինձնից հեռացել: Կհարցնեք, կասեն»:

«Եթե առաջիկայում տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս գան փողոց ու պահանջեն իշխանափոխություն, կհայտնվե՞ք ցուցարարների կողքին»,- հարց ուղղեց մեկ այլ օգտատեր: «Չեմ ուզում եթեներով խոսել, բայց որ երկրի վիճակը վատ է, փաստ է: Բայց հարց եմ ուզում տալ՝ էդ բոլորի պատճառը մի հոգի՞ է: Պատճառը բոլորս ենք»,- նշեց Ղուկասյանը:

4477 | 1
Facebook