Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանին հաղորդեք, որ թոշակառուները մեռնում են». թոշակառուն՝ Արմեն Սարգսյանին

16:40, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
«Սերժ Սարգսյանին հաղորդեք, որ թոշակառուները մեռնում են». թոշակառուն՝ Արմեն Սարգսյանին

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի, որտեղ հանդիպել է թոշակառուների հետ:

«Սերժ Սարգսյանին հաղորդեք, որ թոշակառուները մեռնում են, թոշակներն ավելացրեք, թե չէ ապստամբություն կլինի, ավելի վատ բան կլինի»,- դիմելով Ա. Սարգսյանին՝ ասաց տարեց մի քաղաքացի: «Իրեն հաղորդեք, որ թոշակառուն 30-40 հազար դրամ թոշակ է ստանում: Իրեն ասեք՝ 80 տարեկան մի մարդ կա, հարցնում է՝ այդ գումարով ի՞նչ անի. տաքությա՞ն փող տա, ուտի՞… ասեք իրեն, որ թոշակառուները Գյումրիում սոված են…»:

7157 | 1
Facebook