Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երկիր ծիրանի»-ն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

16:10, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
«Երկիր ծիրանի»-ն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

ՀՀ գլխավոր դատախազ

Արթուր Դավթյանին

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ

Վահրամ Շահինյանին

ՀՀ ոստիկանապետ

Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյանին

Այսօր՝ 2018թ. փետրվարի 13-ին, տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը:

Նիստի ընթացքում տեղի է ունեցել հարձակում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների վրա: Հարձակվողների թվում են եղել Տարոն Մարգարյանը, Սուրեն Ներսիսյանը, Գոռ Վարդանյանը և մի քանի այլ անձիք:

Հարձակում գործողները «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների հասցեին սպառնալիքներ են հնչեցրել: Նիստերի դահլիճ են եկել մի շարք բարձրաստիճան ոստիկաններ, որոնք պաշարել և շրջափակել էին նիստերի դահլիճը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

Հիմնվելով վերոգրյալի վրա` խնդրում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով հարուցել քրեական գործ, այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցությունը:

5778 | 1
Facebook