Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծիծեռնակ»-ը խոստանում է դառնալ տարվա գլխավոր երաժշտական իրադարձությունը

19:05, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
«Ծիծեռնակ»-ը խոստանում է դառնալ տարվա գլխավոր երաժշտական իրադարձությունը

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2018թ. մարտի 31-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:

«Համոզված ենք, որ այս մրցանակաբաշխությունը կարող է դառնալ շատ լավ խթան և՛ կատարողական, և՛ կոմպոզիտորական արվեստի զարգացման գործում: Փորձելու ենք արժևորել լավագույններին և փաստել, որ մեր օրերում ստեղծվում է շատ ավելի բարձրարժեք երաժշտություն, քան այն, ինչ հաճախ մատուցվում է»,- ասել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Ծիծեռնակ-2018»-ի պրոդյուսերական «ղեկը» ստանձնած Տիգրան Վիրաբյանն ասել է. «Մրցանակաբաշխության կարևորագույն նպատակն է՝ տարվա ընթացքում ստեղծագործական ձեռքբերումներով աչքի ընկած արվեստագետներին արժանիորեն գնահատել հենց Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ «Ծիծեռնակ»-ը երկրորդ կյանք ստացավ, որով և այդ նպատակն իրականացնելու հնարավորություն ստեղծվեց»:

«Ծիծեռնակ-2018» ազգային երաժշտական մրցանակաբաշխության ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:

Մրցանակաբաշխության մասնակցության հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 28-ը:

2917 | 0
Facebook