Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Խնդիրը միայն նրանում չէ, որ հայ տղամարդը կին է ծեծում». Երվանդ Վարոսյանն անդրադարձել է քաղաքապետարանի միջադեպին

16:05, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
«Խնդիրը միայն նրանում չէ, որ հայ տղամարդը կին է ծեծում». Երվանդ Վարոսյանն անդրադարձել է քաղաքապետարանի միջադեպին

Այսօրվա խայտառակությունը հերթական անգամ փաստեց այն ծանր վիճակը, որում գտնվում ենք։ Ու խնդիրը միայն նրանում չէ, որ հայ տղամարդը կին է ծեծում (այն էլ հետևից հարձակվելով, մազ քաշելով և այլն), նմանները երևի միշտ էլ եղել են, բայց իշխանություն չեն ունեցել կամ մեկտեղված չեն եղել, որ հիվանդագին պոռթկումներին ազատություն տան, ու այդ պատճառով նկատելի չեն եղել։
     Խնդիրն առավելապես այն է, որ Հայաստանում ակնհայտ տիրապետող է Ոսկե Հորդայի կառավարման մեխանիզմը, երբ ցանկացած դիրքի չինովնիկի համար վերադասն աստված է, իսկ ստորադասը` ստրուկ, երբ քաղաքապետի խորհրդականի կամ ավագանու անդամների տեսակետից իրենք պարզապես վերադասի «զորքն» են, պիտի նվիրումով ծառայեն վերադասին, որպեսզի նույն «նվիրումով» հետո ստորացնեն ստորադասին։ Այս մոդելն է, որ ծնում է բացահայտ սանձարձակություն, որը ժամանակի ընթացքում չի կարող չստանալ այլանդակ դրսևորումներ։
     Այս մոդելի մեջ, ցավոք, տեղ չկա «օրենք», «պետություն», «իրավունք», «արդարադատություն» հասկացությունների համար։ Նման մոդելը երբեք չի կարող հաջողություն ապահովել որևէ պետության, իսկ այդ մոդելից չձերբազատված ցանկացած միավոր դատապարտված է տապալման։

| | |
5994 | 1