Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Նուբարաշենի արտաթորանքը որ կա, դուք այնտեղ եք լինելու, ձեր տեղն այնտեղ է». Զարուհի Փոստանջյանը՝ ՀՀԿ-ականներին

15:10, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
«Նուբարաշենի արտաթորանքը որ կա, դուք այնտեղ եք լինելու, ձեր տեղն այնտեղ է». Զարուհի Փոստանջյանը՝ ՀՀԿ-ականներին

Երևանի ավագանու նիստիում արտահերթ ելույթի թույլտվություն խնդրեց «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա անդրադարձավ այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին: «Ինչո՞ւ էինք դա արել՝ որովհետև մենք որպես քաղաքական ուժ գտնում ենք, որ այլևս պետք է դադարեցնենք ապրել գարշահոտության մեջ, իսկ գարշահոտությունն ունի 25-ամյա վաղեմության ժամկետը: Հետևաբար գարշահոտությունը պետք է զգաք նաև դուք՝ անկախ նրանից, որ դեկտեմբերի 29-ին կարող եք այստեղ խնջույքներ անցկացնել և մեր հաշվին խմել թանկարժեք կոնյակներ: Ձեզ չպետք է միայն ուղեկցի կոնյակի և թանկարժեք օծանելիքի բումունքը, այլ պետք է ուղեկցի այն գարշահոտությունը, որի մեջ գցել եք մեր հայոց պետականությունը… Ուրեմն հիշե՛ք, որ այդ գարշահոտությունն ուղեկցելու է ձեզ բոլոր վայրերում, որտեղ դուք գտնվելու եք, նույնիսկ ձեր թանկարժեք կոնյակների բույրն ու օծանելիքը ձեզ չեն փրկելու: Դուք մի պահ միայն զգացիք այդ գարշահոտը և իրարանցում տեղի ունեցավ, նույնիսկ այնպիսի իրարանցում, որ հարձակվեցիք տիկին Խաչատրյանի վրա, բռունցքներ կիրառեցիք նրա նկատմամբ: Եվ նույնիսկ այս պարոնն այստեղ նստած՝ (Տարոն Մարգարյանին մատնացույց անելով-խմբ.), նա հարձակում գործեց: Ումի՞ց էիք վախենում. նրանից, ով վիրաբույժ է ու մարդկանց կյա՞նք է փրկում: Թե՞ վախեցաք գարշահոտությունից կարող եք խեղդվել: Ի դեպ, ասեմ, որ գարշահոտությունից չեն խեղդվում, բայց պետք է թունավորվեք, մենք ձեր կյանքը թունավորելու ենք: Բացի այդ, ձեզ փոխարինելու ենք: Քրեակատարողական հիմնարկի այդ արտաթորանքը որ կա, դուք այնտեղ եք լինելու, ձեր տեղն այնտեղ է: Մեր բոլոր հերոսները պետք է այնտեղից ազատ արձակվեն և ձեզ պետք է տեղափոխենք այնտեղ: Բայց մինչև տեղափոխելն արդար դատավարություն ենք անցակացնելու ձեր նկատմամբ և պատիժ ենք պահանջելու, արդար պատիժ, որ բոլորի սրտով լինի: Պատիժը պետք է լինի արդար, նույնիսկ ամենավերջին հանցագործի նկատմամբ: Մենք ձեր նկատմամբ արդար պատիժ ենք կիրառելու, այն ձեր արած բոլոր հանցագործությունների համար, որի մեջ մենք ապրում ենք»:

| | |
2921 | 0