Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Նկուղում ապրող Շաբոյանների 14 երեխաների ճակատագիրն ինչպե՞ս է լուծվելու». Սոնա Աղեկյանը՝ Տարոն Մարգարյանին

14:15, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
«Նկուղում ապրող Շաբոյանների 14 երեխաների ճակատագիրն ինչպե՞ս է լուծվելու». Սոնա Աղեկյանը՝ Տարոն Մարգարյանին

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն այսօր Երևանի ավագանու նիստին հարց ուղղեց Տարոն Մարգարյանին. «Շաբոյանների ընտանիքի 14 անչափահաս երեխաների ճակատագիրն ինչպե՞ս է լուծվելու, որոնց այդ նկուղից ամեն րոպե պատրաստ են վտարելու:

Դուք որևէ միջոց ձեռնարկե՞լ եք, որ այդ երեխաներն այդ կոյուղագծերի օդը չշնչեն և ապրեն բարենպաստ պայմաններում»:

Քաղաքապետը պատասխանեց. «Մենք օրակարգից շեղվում ենք, բայց ես ձեր հարցին պատասխանեմ, որ նմանատիպ ընտանիքները մեր ուշադրության կենտրոնում են և այդ տարածքից նրանց ոչ ոք չի վտարել: Մենք քայլեր ենք ձեռնարկում, որ այդ ընտանիքի խնդիրները լուծենք»:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ահազանգի հետքերով այցելել էր ազատամարտիկ, 14 երեխաների հայր Վիրաբի ընտանիք, որոնք ապրում են Երևանի Նոր Նորքի Մոլդովական հասցեի նկուղային հարկերից մեկում՝ սարսափելի պայմաններում:

| | |
2337 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am