Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ծեծկռտուք «Երկիր ծիրանի»-ի և ՀՀԿ-ականների միջև. Մարինա Խաչատրյանը «կոյուղաջուր» էր բերել քաղաքապետին

12:20, երեքշաբթի, 13 փետրվարի, 2018 թ.
Ծեծկռտուք «Երկիր ծիրանի»-ի և ՀՀԿ-ականների միջև. Մարինա Խաչատրյանը «կոյուղաջուր» էր բերել քաղաքապետին

Այսօր Երևանի ավագանու նիստին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ Նուբարաշենից տարաներով կոյուղաջուր էին բերել քաղաքապետարան:

Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը, երբ ցանկանում էր հոտած ջուրը տալ Տարոն Մարգարյանին, ՀՀԿ-ականները փորձեցին արգելել, սակայն ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանին:

ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր ծիրանի» անդամների վրա: Քաշքշուկ և ծեծկռտուք սկսվեց նրանց միջև, այդ ընթացքում ՀՀԿ-ականներից ոմանք հասցրեցին նույնիսկ մի քանի ապտակ տալ Մարինա Խաչատրյանին:

Ընդմիջում հայտարարվեց, որպեսզի շտկեն իրավիճակը:

Հրավիրվեցին ոստիկաններ, նրանք փորձում էին դուրս հանել «Երկիր ծիրանիի» անդամներին:

Տեսանյութը՝ «Ժողովուրդ»-ի
| | |
6684 | 2