Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Պուտինը, Պորոշենկոն և Իվանիշվիլին ուզում են ազատվել ինձնից». Սաակաշվիլին՝ Վարշավայից

21:50, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
«Պուտինը, Պորոշենկոն և Իվանիշվիլին ուզում են ազատվել ինձնից». Սաակաշվիլին՝ Վարշավայից

«Նոր ուժերի շարժում» կուսակցությունը հրապարակել է Լեհաստան արտաքսված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հեռախոսազրույցը: «Մենք պետք է հասկանանք, որ մեզ մշտապես բաժանում են: Մենք պետք է հասկանանք՝ ում հետ գործ ունենք: Իմ դեմ հարուցված քր. գործն անհիմն է: Պուտինը, Պորոշենկոն և Իվանիշվիլին ցանկանում են ազատվել ինձնից: Մենք պետք է հանգիստ արձագանքենք նրանց թուլությանը: Պորոշենկոն նախագահ չէ, ոչ էլ՝ տղամարդ, նա խաբեբա է, ով ուզում է կործանել Ուկրաինան: Մենք անպայման կհաղթենք նրանց»,- ասել է քաղաքական գործիչը:

Իր հերթին Սաակաշվիլիի թիմակիցներից Դավիթ Սակվարելիձեն հայտարարել է, որ պայքարը շարունակվելու է նոր թափով՝ տեղեկացնելով, որ Սաակաշվիլիի կողմնակիցներն արդեն բողոքի ցույց են անում նախագահական նստավայրի մոտ:

| | |
4547 | 2