Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլիին տեղափոխել են Լեհաստան

20:20, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Սաակաշվիլիին տեղափոխել են Լեհաստան

Կիևում ձերբակալված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին տեղափոխել են Լեհաստան, հայտնում է ТСН-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: «Քաղաքական գործիչը մեկնել է չարթերային չվերթով՝ Կիևի ժամանակով ժամը 17:00-ին»: РИА Новости-ն էլ նշում է, որ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հաստատել է այդ տեղեկությունները: Միևնույն ժամանակ Սաակաշվիլի պաշտպանները հայտնել են, որ արտաքսումն անօրինական է, քանի որ Վարշավան համաձայնություն չի տվել քաղաքական գործչի վերադարձին:

13866 | 2
Facebook