Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 19 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Շատ արագ պետք է կանոնակարգենք մարզադպրոցների գործունեությունը». Կարեն Կարապետյան

18:25, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
«Շատ արագ պետք է կանոնակարգենք մարզադպրոցների գործունեությունը». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն` ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածման նպատակով իրականացված աշխատանքների մասին, որոնց մասնակցել է շուրջ 112 հազար մարդ: Հանրության շրջանում առողջ ապրելակեպի քարոզման նպատակով Երևանում և տարբեր մարզերում 6-8 մարզաձևերով ամեն շաբաթ կազմակերպվել են անվճար մարզումներ՝ պրոֆեսիոնալ մարզիչների մասնակցությամբ:

Մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ սպորտի ոլորտում իրականացվել է ներդրումային 4 ծրագիր: Մասնավորապես, կառուցվել է Օլիմպավանի լողավազանն ու խաղային մարզաձևերի դահլիճը, ինչի համար ներդրվել է 4 մլն դոլար, Իջևանում կառուցվել է նոր լողավազան, Սիսիանում՝ նոր մարզադահլիճ, որտեղ տարբեր մարզաձևերով մարզվում են 200-ից ավելի երեխաներ: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շուտով ավարտին կմոտենան Insport անվանմամբ մարզա-առողջարանային համալիրի կառուցման շինաշխատանքները: Ծրագիրը գնահատվում է 2,4 մլն դոլար: Նախատեսվում է, որ այն իր դռները կբացի հունիսին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է առողջ ապրելակերպի տարածումը և ընդգծել, որ պետք է իրականացնել համալիր ծրագիր: «Այս հարցին 2018 թվականին պետք է մեծ ուշադրություն դարձնել, անհրաժեշտ է նման միջոցառումների աշխարհագրությունը մեծացնել: Յուրաքանչյուր մարզպետարան պետք է ձեր այս քաղաքականության մասին պատշաճ կերպով իրազեկված լինի», - նշել է կառավարության ղեկավարը:

Զեկուցվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, Կրթության և գիտության նախարարությունների հետ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի գործունեությունն ուղղված է ֆիզիկական կուլտուրա առարկայի ուսումնական ծրագրի արդիականացմանը:

Մեծապես կարևորվել է սոցիալապես անապահով և առանց ծնողական խնամքի մնացած դպրոցահասակ երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի տարածումը: «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել և մաքսիմալ աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Նրանք պետք է հնարավություն ունենան զբաղվել սպորտով, դա ուղղակի բոլորիս պարտքն է», - ասել է Կարեն Կարապետյանը: Զեկուցվել է, որ անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը, որին մասնակցել են երեխաների խնամքի և պաշտպանության 12 հաստատությունների 300 մասնակիցներ: Մրցույթն անցկացվել է 5 մրցաձևերով:

| | |
1572 | 0