Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Սաակաշվիլիին ձերբակալել են (տեսանյութ)

17:45, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Սաակաշվիլիին ձերբակալել են (տեսանյութ)

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին ձերբակալել են Կիևի ռեստորաններից մեկում: Այս մասին հայտնել է նրա կողմնակից, Ուկրաինային Գերագույն ռադայի պատգամավոր Յուրի Դերեվյանկոն:

«Քիչ առաջ նրան անհայտ անձինք առևանգեցին Կիևի «Սուլուգունի» ռեստորանից»,- ասել է Դերեվյանկոն:

Պատգամավորի խոսքով՝ առևանգողները հատուկ նշանակության ուժերից էին: Նա նշել է, որ տեղյակ չէ, թե ուր են տարել ընկերոջը:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, դատախազությունն ու միգրացիոն ծառայությունը հայտարարել են, որ քաղաքական գործչի ձերբակալության հետ որևէ կապ չունեն:

Սաակաշվիլիին ձերբակալել են
| | |
4490 | 0