Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոպայում այլևս բանկային գաղտնիք չկա». եվրոհանձնակատար

17:35, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
«Եվրոպայում այլևս բանկային գաղտնիք չկա». եվրոհանձնակատար

«Եվրոպայում այլևս բանկային գաղտնիք չկա»: Այս մասին France2-ի հետ զրույցում ասել է տնտեսության և ֆինանսների հարցով եվրոհանձնակատար Պիեռ Մոսկովիսին:

«Եվրոպայում բանկային գաղտնիք այլևս չկա: Եթե ինչ-որ մեկը Շվեյցարիայում հաշիվ է բացում, տեղեկատվության ավտոմատ փոխանակում է կատարվում, այսինքն՝ մենք այդ մասին անմիջապես տեղեկանում ենք»,- ասել է պաշտոնյան:

Նա նաև հիշեցրել է, որ բացի Շվեյցարիայից՝ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնություններ կան Լիխտեյնշտեյնի, Սան Մարինոյի, Անդորրայի և Մոնակոյի հետ:

Ավելի վաղ Եվրոմիության երկրների՝ տնտեսության և ֆինանսների նախարարների խորհուրդը որոշում էր ընդունել ԵՄ հարկատուների եկամուտների ցուցակի ընդլայնման մասին, որով միության երկրների հարկային մարմինները պետք է ավտոմատ փոխանակում սկսեին 2017թ. երկրորդ կեսից ոչ ուշ:

5451 | 0
Facebook