Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ծառուկյանի`«աղջի՛կ ջան, դու կարող ա՞ Ապարանից ես» արտահայտությունը քննադատությունների ալիք է բարձրացրել

17:05, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Ծառուկյանի`«աղջի՛կ ջան, դու կարող ա՞ Ապարանից ես» արտահայտությունը քննադատությունների ալիք է բարձրացրել

Օրեր առաջ, երբ լրագրողներից մեկը Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել էր՝ ի՞նչ կարծիք ունի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին, ԲՀԿ առաջնորդն ասել էր՝ կքննարկեն, կասեն: Իսկ երբ լրագրողը շարունակել էր՝ հարցնելով՝ ինչպե՞ս են քվեարկելու, Ծառուկյանն այսպես էր պատասխանել. «Աղջի՛կ ջան, դու որտեղի՞ց ես, կարող ա՞ Ապարանից ես...»: Ասում են՝ ապարանցիները վիրավորվել են ԲՀԿ առաջնորդի այս արտահայտությունից՝ մասնավոր զրույցներում քննարկումների ժամանակ հայտնելով, թե նման բան չէին սպասում այն գործչից, որին ընդունել ու ձայն են տվել 2017-ի ընտրությունների ժամանակ: Ըստ լուրերի՝ վերջիններն ասել են, որ պետք է թեման դարձնել հանրային քննարկման առարկա:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
15566 | 13
Facebook