Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Անկման պահին ինքնաթիռն ամբողջական է եղել. պայթյունը տեղի է ունեցել անկումից հետո». ՌԴ ՔԿ

16:35, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
«Անկման պահին ինքնաթիռն ամբողջական է եղել. պայթյունը տեղի է ունեցել անկումից հետո». ՌԴ ՔԿ

Ռուսաստանի քննչական կոմիտեն հերքել է տեղեկություններն այն մասին, որ «Սարատովի ավիաուղիներ»-ին պատկանող Ան-148 ինքնաթիռը պայթել է օդում, փոխանցում է Ntv-ն:

ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի խոսքով՝ անկման պահին ինքնաթիռն ամբողջական է եղել, առանց բռնկման, պայթյունը տեղի է ունեցել միայն ինքնաթիռի անկումից հետո:

Պետրենկոն նշել է, որ ավիաաղետի հետաքննության համար քննչական խումբ է ստեղծվել, որում ներգրավված է ավելի քան 100 մարդ, հետախուզումներ են անցկացվում, «Սարատովի ավիաուղիներ»-ի գրասենյակից փաստաթղթեր են առգրավվում:

«Բացի այդ, առգրավվել են վառելիքի նմուշները, դիսպետչերների ռադիոփոխանակման ֆայլերն ու օդանավի վերահսկման համակարգի պահոցները: Անհրաժեշտ դատաքրեաբանական փորձաքննություններ են նշանակված»,- հավելել է ՔԿ պաշտոնական ներկայացուցիչը:

8908 | 0
Facebook