Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Հայ շախմատիստները ձեռնունայն են վերադառնում «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունից

15:35, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Հայ շախմատիստները ձեռնունայն են վերադառնում «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունից

Իրանում ավարտվել է «Ֆաջր»-ի գավաթի խաղարկությունը։ Իրանը ներկայացնող 18-ամյա գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուին դարձել է մրցաշարի հաղթող: Մաղսուդլուն 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և միանգամից 1 միավորով առաջ անցել 2-7-րդ հորիզոնականները բաժանած շախմատիստներից: 6 շախմատիստ 6.5-ական միավորով կիսել է 2-6-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ երկրորդն է դարձել Իրանը ներկայացնող 17-ամյա միջազգային վարպետ Ամին Տաբատաբեյն, իսկ Պավել Պոնկրատովը եզրափակել է լավագույն եռյակը: Մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստ, 2695 գործակից ունեցող Յուրի Կուզուբովը 5-րդն է։ Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց է տվել ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանն, ով 5 միավորով գրավել է 34-րդ տեղը: Արսեն Եղիազարյանը 4.5 միավորով 39-րդն է, Սիրանուշ Ղուկասյանը նույնքան միավորով գրավել է 44-րդ տեղն, իսկ Արփինե Գրիգորյանը 1.5 միավորով 82-րդն է։

| | |
1238 | 0