Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զարմանալի է ԿԳ գործող նախարարի անտարբերությունը». Անահիտ Բախշյան

15:15, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
«Զարմանալի է ԿԳ գործող նախարարի անտարբերությունը». Անահիտ Բախշյան

Այսօր հարցում եմ ուղարկել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, հարգարժան տիկին Լիլիթ Արզումանյանին այն մասին, թե ինչպե՞ս կարող է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտն ինժեներ-էլեկտրիկի որակավորմամբ ավարտած քաղաքացուն ԲՈՀ-ը շնորհի տնտեսագիտության թեկնածուի կոչում, երբ այդ քաղաքացու կենսագրության մեջ ոչ մի նշում չկա տնտեսագիտության ոլորտի ո՛չ բակալավրի, ո՛չ մագիստրոսի որակավորման մասին: Առայժմ ոչ մի անուն չեմ տալիս, պատասխանը ստանալուն պես կհրապարակեմ, միայն ասեմ, որ տնտեսագիտության թեկնածուի վկայագիրը ստորագրվել է Արտուշ Ղուկասյանի կողմից, ով ԿԳ նախարարի հրամանով ազատվեց պաշտոնից, սակայն ներկայումս Գորիսի պետական համալսարանի ռեկտորն է ու ում անունի շուրջն օրական աղմկահարույց հոդվածներ են հայտնվում: Զարմանալի է ԿԳ գործող նախարարի անտարբերությունն այս կարևոր բուհի ապագայի նկատմամբ:

3839 | 0
Facebook