Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Արմեն Սարգսյան-ՀԱԿ հանդիպմանը

14:05, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Արմեն Սարգսյան-ՀԱԿ հանդիպմանը

Փետրվարի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Սամվել Աբրահամյանը կուսակցության գրասենյակում հանդիպել են Արմեն Սարգսյանի հետ` վերջինի խնդրանքով։ Հայտնելով, որ նա քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում Հայաստանի քաղաքական ուժերի հետ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, Արմեն Սարգսյանը Կոնգրեսի ներկայացուցիչներին խնդրել է ներկայացնել կուսակցության դիրքորոշումն այդ մասին, այս մասին հայտարարություն է տարածել քաղաքական ուժը։

«Կոնգրեսի ներկայացուցիչները նշել են.

1. Հայաստանը կանգնած է մի շարք ծանրագույն մատհրավերների և խնդիրների առջև, որոնց հաղթահարումը կենսական նշանակություն ունի Հայաստանի գոյատեւման և զարգացման համար։ Դրանք են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը, աղետալի արտագաղթը, պետականության հիմքերը խարխլող վերից վար տարածված կոռուպցիան և տնտեսության մոնոպոլիզացիան, ժողովրդավարական մեխանիզմների, մասնավորապես ազատ և արդար ընտրությունների ինստիտուտի վերացումը։ Ցավոք, այս գերկենսական հարցերի մասին Արմեն Սարգսյանի տեսակետները հայտնի չեն մեր հասարակությանը։

2. Համապետական մի շարք ընտրությունների և 2015թ. Սահմանադրական հանրաքվեի կեղծմամբ Հայաստանում հաստատվել է արատավոր ավտորիտար մի քաղաքական համակարգ, որը լեգիտիմ չի կարող համարվել, օտարված է ժողովրդից, հաշվետւ չէ նրա առջև և չի կարող արդյունավետ կառավարել երկիրը։ Մասնավորապես, 2017 թվականին համատարած զանգվածային կեղծիքներով ընտրված Ազգային Ժողովը նույնպես լեգիտիմ չէ։ Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող հետևաբար լեգիտիմ համարվել։ Ուստիև, նախագահի ընտրության գործընթացին մասնակցելը՝ թե՛ որպես թեկնածու առաջադրվելու, և թե՛ որպես որևէ քաղաքական ուժի կողմից թեկնածու առաջադրելու միջոցով, հավասարվում է իշխող ռեժիմին օգնելու, ստեղծված ապօրինի համակարգը լեգիտիմացնելու անպատվաբեր գործին:

Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ գալու է այն օրը, երբ կկարագավորվի ղարաբաղյան հակամարտությունը և Հայաստանում ազատ և արդար ընտրությունների միջոցով կհաստատվի ժողովրդավարություն, ինչը դուռ կբացի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության և կայուն զարգացման համար։ Այս նպատակների իրագործումը շարունակում է մնալ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնային ծրագիրը, որի իրականացման համար կուսակցությունը որեւէ ջանք չի խնայի»,- նշված է հաղորդագրության տեքստում։

| | |
2602 | 0