Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Ձյուդո․ արծաթե և բրոնզե մեդալ՝ Եվրոպայի գավաթի խաղարկությունից

14:00, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Ձյուդո․ արծաթե և բրոնզե մեդալ՝ Եվրոպայի գավաթի խաղարկությունից

Փետրվարի 10-ից 11-ը ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը մասնակցել է Իտալիայի Ֆոլլոնիկա քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Մրցաշարին մասնակցում էր 36 երկրի 536 մարզիկ՝ 306 ձյուդոիստ, 229 ձյուդոիստուհի: Մեր հավաքականը, ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մասնակցում էր 3 ձյուդոիստով՝ Յուրի Իսրայելյան՝ 50 կգ, Ստյոպա Դարբինյան՝ 55 կգ և Մամիկոն Ավետիսյան՝ 81 կգ։ Տղաները 2 մեդալով են վերադառնում ստուգատեսից։ Յուրի Իսրայելյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Ստյոպա Դարբինյանը՝ բրոնզե։ Մամիկոն Ավետիսյանը գրավել է 5-րդ տեղը:

Նշենք, որ փետրվարի 12-ից 14-ը, Ֆոլլոնիկայում միջազգային ուսումնամարզական հավաքի մասնակցելուց հետո, պատանի ձյուդոիստները կմեկնեն Իսպանիայի Ֆուենգիրոլա քաղաք՝ փետրվարի 17-ից 18-ը Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցելու։

975 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am