Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 հունվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Կա նման ցանկություն, որ Սերժ Սարգսյանը լինի ՀՀ վարչապետ». Վահրամ Բաղդասարյան

12:45, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
«Կա նման ցանկություն, որ Սերժ Սարգսյանը լինի ՀՀ վարչապետ». Վահրամ Բաղդասարյան

Արմեն Աշոտյանն «Ազատության» եթերում հայտարարել էր, որ պատրաստ է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ նշելով, որ շատերն են կիսում իր տեսակետը: ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամին լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվել են՝ սա, ըստ էության, խնդրանք պետք է լինի՞ ՀՀԿ-ի կողմից, որ Ս. Սարգսյանը դառնա վարչապետ. «Խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում: Կա, այո տրամադրվածություն թեկնածության առումով: Իհարկե, դեռ չենք անդրադարձել այդ հարցին: Երբ քննարկումները կկազմակերպենք, յուրաքանչյուր ոք, ով ՀՀԿ անդամ է, պարտավոր է լինելու ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին: Իրոք, կա նման ցանկություն, ու բավականին լրջանում է այդ հարցը, քանի որ օրերը մոտենում են»,- ասել է Բաղդասարյանը:

Ավելի վաղ MAMUL.am-ն իր «Ի՞նչ է խոսում քաղաքը» բաժնում անդրադարձել էր Սերժ Սարգսյանին «ազգովի խնդրելու» գործընթացի մեկնարկին:

| | |
3403 | 4