Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Փրկարարները կանխել են 29-ամյա կնոջ ինքնասպանության փորձը

10:20, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Փրկարարները կանխել են 29-ամյա կնոջ ինքնասպանության փորձը

Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տևական ժամանակ հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները բանակցություններ էին վարում այդ քաղաքացու հետ, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Ի վերջո, փրկարարներին ու քաղաքացիներին հաջողվել է կանխել 29-ամյա կնոջ ինքնասպանության փորձը:

4031 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am