Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Մայրը երեխայի հետ վթարի է ենթարկվել՝ հայտնվելով ջրանցքում

21:00, կիրակի, 11 փետրվարի, 2018 թ.
Մայրը երեխայի հետ վթարի է ենթարկվել՝ հայտնվելով ջրանցքում

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի 34 MN 954 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել ջրատար խողովակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով միջին տարիքի կին է եղել, և ավտոմեքենայում գտնվող 4 տարեկան երեխան, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է Արտաշատում տեղակայված ՌԴ զորամասում, իսկ վիրավոր ուղևորն էլ նրա երեխան է:

Աղբյուրը` shamshyan.com
8731 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am