Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

09:35, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

«Պատմությունը ազգերի ու ժողովուրդների ճանապարհին նստած սֆինքս է, որ անցած ուղիներիդ դասը չի հարցնում – փորձում է իրենից՝ այսօրից անցնելու, գալիքին ոտք դնելու կամքդ», այս մասին ասել է հայ նորագույն արձակի նշանավոր ներկայացուցիչ Հրանտ Մաթևոսյանը:

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. փետրվարի 12-ին՝ Ահնիձորում: Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1952-ից տեղափոխվել է Երևան։ 1955-1958 թվականներին աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1996-2001թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:

Գրական ասպարեզ է իջել 1961-ին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967թ.։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։

Շարունակելով հայ գրականության համար ավանդական դարձած գյուղի թեման՝ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ («Ծառերը», 1978թ.) ժողովածուների վիպակներում («Մենք ենք, մեր սարերը», «Կենդանին ու մեռյալը», «Ծառերը», «Աշնան արև» և այլն) ու պատմվածքներում գրողը ներկայացել է նոր ասելիքով և ոճով. նա հայրենի հողը համարում է ոչ միայն կեցության, այլև բարոյական մնայուն արժեքների, սերնդակցական հաստատուն կապերի, հայրենիքի ըմբռնման հիմք ու հենարան:

«Օգոստոս» ժողովածուի մեջ եթե Ծմակուտը՝ գրողի ստեղծած գեղարվեստական պայմանական միջավայրը, անաղարտ բնաշխարհ է՝ հակադրված քաղաքակիրթ կոչվող անբարո աշխարհին, ապա «Տերը» (1980թ.) վիպակում այն այլևս նախկինը չէ. մարդիկ խորթացել են բնությունից, դարձել անհայրենիք ընչաքաղցներ, ավերում ու ամայացնում են երկիրը: Եվ այդ մարդկանց դեմ պայքարում երկրի տիրոջ իր մտածողությամբ ողբերգականորեն մենակ է վեպի գլխավոր հերոսը՝ Ռոստոմը:

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Օգոստոս» (1976 թ.), «Աշնան արև» (1977թ.), «Տերը» (1984 թ.) գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը» (ՀՀ Պետական մրցանակ՝ 1983թ.), «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով:

Մահացել է 2002թ. դեկտեմբերի 19-ին՝ 67 տարեկանում:

«Հրանտ Մաթևոսյանի լավագույն երկերը կերպավորման, իմաստային և ձևի առումով ազդեցիկ բյուրեղացումներ են, որոնք իրենց հերթին ներքին կապերով արտահայտիչ ու տեսանելի են դարձնում կյանքի ծանրանիստ ընթացքը, դառնում խոր ընդհանրացումներ՝ հոգսի, աշխատանքի, հողի ու գեղեցկության մասին»:

Հրանտ Թամրազյան

Ներկայացնում է «Շողակաթ»-ը:
742 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am