Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Անհայտ մակնիշի ավտոմեքենան Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի. կարճ ժամանակ անց կասկածյալը մեղայականով ներկայացել է ոստիկանություն

10:35, կիրակի, 11 փետրվարի, 2018 թ.
Անհայտ մակնիշի ավտոմեքենան Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի. կարճ ժամանակ անց կասկածյալը մեղայականով ներկայացել է ոստիկանություն

Երեկ ուշ երեկոյան Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցի թիվ 64 տան դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Ռոստովյան փողոցի 25 շենքի բնակիչ՝ 77-ամյա Քնարիկ Կարապետյանին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Իսկ Ք. Կարապետյանը, մոտ 30 մետրից ավել շպրտվելով, տեղում մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր, փետրվարի 11-ին, ժամը 00։10-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Սևակ Հովհաննիսյանը և հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր եղբոր անվամբ հաշվառված KIA մակնիշի 90 TԼ 001 համարանիշի ավտոմեքենայով։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

| | |
5062 | 0