Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սիրիայում հակամարտությունն ամենաարյունալի փուլերից մեկն է թևակոխել». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

10:20, կիրակի, 11 փետրվարի, 2018 թ.
«Սիրիայում հակամարտությունն ամենաարյունալի փուլերից մեկն է թևակոխել». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով Սիրիայում ավելի քան հազար խաղաղ բնակիչ է զոհվել, այս մասին շաբաթ երեկոյան հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Սիրիայի ժողովուրդը հակամարտության 7 տարիների ամենաարյունալի փուլերից մեկն է թևակոխել: Ստացված տեղեկությունների համաձայն, ավելի քան 1000 խաղաղ բնակիչ է զոհվել փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում»,- ասել է նա:

Գուտերեշը հակամարտող կողմերին հիշեցրել է պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք էին բերվել միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում և կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը, փոխանցում է ТАСС-ը:

6042 | 0
Facebook