Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Անտառհատումների դիմաց գանձված գումարներով վերջին տարիներին անտառ չի տնկվել

09:15, կիրակի, 11 փետրվարի, 2018 թ.
Անտառհատումների դիմաց գանձված գումարներով վերջին տարիներին անտառ չի տնկվել

Անտառահատումների դիմաց գանձվող գումարները վերջին տարիներին չեն ուղղվել անտառատնկման աշխատանքների իրականացմանը: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասել է «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը:

«Առաջ կար անտառային ֆոնդ, այնտեղ էր գնում գումարը, իսկ հիմա ամբողջությամբ գնում է բյուջե, իսկ թե հետո ուր է գնում, ոչ ոք չգիտի: Չի եղել, որ կոնկրետ հենց տուգանքի գումարը գնա անտառ տնկելուն: Վերջին տարիներին դրամաշնորհներով են անտառ տնկում, պետական գումարներով անտառ չի տնկվել, նշանակում է, որ այդ գումարները չեն գնում անտառ տնկելու համար: Բյուջեից միշտ հատկացնում են աշխատավարձի 80%-ը, միայն այս տարի է, որ մի փոքր շատ են հատկացրել»,- ասել է Նազելի Վարդանյանը:

ԷկոԼուրի հարցմանը, թե որքանո՞վ են համարժեք անտառահատման արդյունքում նշանակվող տուգանքի չափը և շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը, Նազել Վարդանյանը պատասխանել է. «Վերջին տարիներին գնալով բարձրացրել է տուգանքի չափը, և դա բավականին բարձր գին է: Սակայն եթե հաշվենք բնապահպանական վնասը, ապա դա քիչ է. այն վնասի հատուցում չէ: Բնապահպանական վնասը հաշվելու մեխանիզմ չկա: Եթե հաշվենք, որ այդ ծառը հողապաշտպան ֆունկցիա ունի, ինչքան օդին թթվածին կտար, ածխաթթու գազ կկալներ, ինչքան ջուր կպահպաներ, հաշվեն այդ ջրի արժեքը…, այսինքն եթե լիներ էկոհակարգային գնահատում, պարզ է, որ այդ գումարը ցածր է»,- ասել է Նազելի Վարդանյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

| | |
1968 | 0