Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Թուրքական ուղղաթիռը գնդակոծել է Աֆրինը. ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը ոչնչացրել են այն

17:40, շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ.
Թուրքական ուղղաթիռը գնդակոծել է Աֆրինը. ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը ոչնչացրել են այն

Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 10-ին, Աֆրինում ռազմական գործողությունների շրջանակում, թուրքական ուղղաթիռ է խոցվել: Էրդողանը նշել էր, որ «մեղավորները թանկ են վճարելու դրա համար»: Ըստ նրա՝ ուղղաթիռը խոցվել էր Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգում:

Ավելի ուշ Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը հայտնել է, որ ուղղաթիռը գնդակոծում էր Աֆրինի Ռաջու շրջանի բնակչությանը, իսկ ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը համարժեք պատասխան են տվել՝ ոչնչացնելով այն: Թերթը նաև հայտնում է, որ Աֆրինի ուղղությամբ թուրքական հարձակումների հետևանքով մինչ օրս ավելի քան 500 քաղաքացի է զոհվել, ավերակների են վերածվել բազմաթիվ տներ ու հասարակական կառույցներ:

2429 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am