Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 18 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Երևանը վերադարձնելու Ալիևի հայտարարությունը բացարձակ անհեթեթություն է». Взгляд

14:40, շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ.
«Երևանը վերադարձնելու Ալիևի հայտարարությունը բացարձակ անհեթեթություն է». Взгляд

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ Երևանն «Ադրբեջանի պատմական հողն» է, հետաքրքիր է ոչ միայն այն առումով, որ այն գիտական տեսանկյունից բացարձակ անհեթեթություն է: Գլխավորն այն է, որ նման միֆերը հաճախ իրական պատերազմի են հանգեցնում, և պատմության մեջ շատ են նման օրինակները: Այս մասին գրում է Взгляд պարբերականն իր՝ «Ինչո՞ւ է Ալիևը «պատմական և հզոր Ադրբեջանի» մասին միֆեր ստեղծում» վերնագրով հոդվածում:

Ալիևը օրեր առաջ հայտարարել էր, որ իր երկիրը պետք է «չմոռանա իր պատմական հողերի մասին և վերադարձնի Երևանը»:

«Մենք պետք է վերադարձնենք մեր պատմական հողերը՝ Երևանի խանությունը, Զանգեզուրը, Գեյչեն (Զանգեզուր՝ Սյունիք, Գեյչե՝ Սևան)»,- գրում է պարբերականը՝ հղում անելով ադրբեջանական կայքերից մեկին:

Ալիևը նաև հայտարարել է, որ այժմ Ադրբեջանում «պատմական հողերի մասին գիտական աշխատություններ են գրվում, ֆիլմեր են նկարահանվում, ցուցադրություններ են կազմակերպվում»: Պարբերականը նշում է, որ Երևանում այս հայտարարությունը կտրուկ քննադատության է արժանացել: ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին մեղադրել է ռասիզմի համար:

«Ակնհայտ է, որ Ալիևը նման հայտարարություն է արել Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ, որոնք կանցկացվեն այս տարվա ապրիլին: Իհարկե, այդ հայտարարությունները բացառապես «ներքին օգտագործման» համար են: Դրանք որևէ լուրջ հետևանքի չեն հանգեցնի: Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացում պետք չէ սպասել»,- նշում է Взгляд-ը:

7986 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
chshmartutsyun
chshmartutsyun 19:03, 10.02.2018
Chka mek@ vor hardzni ed jhudi eshin
94 tvi nman eq veradardznelu )))))))
Vor herd eltsini dzvern er lpstum
vor kangnetsni haykaksn banakin
Te che mtnum einq kirovabad )))))))
Vazgeni glux@ sra hamar keran
Vor alievin ax u hatsov dimavoren