Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայում ընդունված նոր օրենքով ռուս օլիգարխներին «ջրի երես կհանեն»

13:50, շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ.
Մեծ Բրիտանիայում ընդունված նոր օրենքով ռուս օլիգարխներին «ջրի երես կհանեն»

Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերջերս «քրեական ֆինանսերի մասին» նոր օրենք են ընդունել, որի համաձայն՝ թագավորության տարածքում «զտումներ» կանցկացվեն արտասահմանցի օլիգարխների շարքերում:

Այս մասին Time պարբերականին ասել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Բեն Ուոլեսը:

Նրա խոսքով՝ հարվածի տակ են հայտնվել ոչ միայն հայտնի գործարարներն, այլ նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ: «Կրեմլյան զեկույցի» հրապարակումից անմիջապես հետո Ուոլեսը նախապես զգուշացրել է անօրինական ճանապարհով կարողություն ձեռք բերած գործարարներին:

Նրա խոսքով՝ արդեն տասնյակ անձանց անուններ են որոշվել, որոնցից մոտ ժամանակները կպահանջեն բացատրել գումարների ծագումը:

9872 | 0
Facebook