Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ես շատ լուրջ եմ վերաբերվում Ադրբեջանի նախագահի խոսքերին. հիմա տեսնենք, թե ինչու». Կարպիս Փաշոյան

13:05, շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ.
«Ես շատ լուրջ եմ վերաբերվում Ադրբեջանի նախագահի խոսքերին. հիմա տեսնենք, թե ինչու». Կարպիս Փաշոյան

Հայաստանի լրատվամիջոցները ծաղրում են Ալիևին, իբրև թե՝ վերջինս հիմարություններ է դուրս տվել: Ֆեյսբուքյան վերլուծաբանները հոխորտում են, քաղաքագետ կոչվածները՝ կանխատեսում Ադրբեջանական պետության մոտալուտ վախճանը և այսպես շարունակ: Համընդհանուր խրախճանք է, արյան և մարդկային դիակների խրախճանք:

Ալիևն ընդամենը ասել է, որ հասնելու է Երևան, վաղ թե ուշ, հասնելու է: Ես շատ լուրջ եմ վերաբերվում Ադրբեջանի նախագահի խոսքերին: Հիմա տեսնենք, թե ինչու:

2006 թ. հուլիսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսպիսի մի հայտարարություն էր արել. «Մեր համբերությունը անսահման չէ, այսօր Ադրբեջանը արագ զարգացող երկիր է: Հայաստանը չի կարող մեզ հետ մրցակցել ոչ տնտեսական և քաղաքական և ոչ էլ ռազմական տեսանկյունից: Թող Հայաստանում մտածեն, թե մեկ, երեք, հինգ տարի հետո որտեղ է լինելու Հայաստանը և որտեղ` Ադրբեջանը: Հայաստանը զարգացման որևէ հեռանկար չունի, բնակչության ավելի քան կեսը լքել է երկիրը: Մեր տեղեկություններով նույնիսկ շփման գծի պահպանության համար դժվարություններ են առաջանում, քանի որ պակասում է մարդկային ռեսուրսը»:

Իհարկե Ալիևի այս խոսքերի մեջ որևէ արտասովոր կամ էլ բացառիկ ձևակերպում չկա: Նա միշտ հանդես է գալիս նույն հռետորաբանությամբ՝ երբեմն մեղմ կամ էլ առավել կոշտ շեշտադրումներով: Այստեղ կարևորը տարեթիվն է: Նա այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել այն ժամանակ, երբ Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ հավասարակշռությունը դեռևս խախտված չէր հօգուտ Ադրբեջանի: Այս տեսանկյունից չենք կարող չարձանագրել, որ ժամանակին Ալիևի կողմից արված պոպուլիստական հայտարարությունը իրականում մարգարեական է եղել: Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք նշել, որ 2000-ական թթ. կեսերից Ադրբեջանը թևակոխել է զարգացման որակական բոլորովին այլ փուլ, իսկ Հայաստանը 2008-ից այս կողմ աստիճանական հետընթաց է արձանագրել: Արդյունքում խախտվել է հավասարակշռությունը, և իսկապես Ալիևի հայտարարությունից տասը տարի անց Հայաստանն ի զորու չէ մրցակցել Ադրբեջանի հետ: Եթե 2006 թ. Հայաստանը մարտական հերթապահության կազմակերպման համար մարդկային ռեսուրսների խնդիր չուներ, ապա ներկայումս հաստատապես ունի: Վերոհիշյալ խնդրի մասին իհարկե չեն խոսում, ամեն ինչ կարգին ու զիլ է, ազգ-բանակ և այսպես շարունակ: Բայց ակնբախ է, որ աշակերտների թվի նվազման դեպքում չէր կարող նաև չնվազել պարտադիր զինվորական ծառայության մեկնողների թիվը:

Տեսեք, թե աշակերտների թիվը որքան է նվազել:

2008-18 թթ. ընթացքում պաշտոնական տվյալներով Հայաստանից հեռացել է ավելի քան 350 հազար մարդ: Այսինքն` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի քաղաքացիները զանգվածաբար լքել են երկրի սահմանները: Բնակչության արտահոսքը ցցուն կերպով հատկապես դրսևորվում է դպրոցներում: Տասը տարվա կտրվածքով աշակերտների թիվը պակասել է ավելի քան 60 հազարով, այն է՝ 2007/08 ուս. տարում Հայաստանի դպրոցներում սովորել է 431.280 աշակերտ, իսկ 2016/17 ուս. տարում՝ 364. 868 աշակերտ:

Շարունակեք Ալիևին ծաղրել՝ չնկատելով մարդկանց տարերային փախուստը Հայաստանից:

| | |
14763 | 1