Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ա՛յ անմեղսունակ, հանրապետություն չի՞ նշանակում հանրությանը պատկանող անկախ պետություն». Պ. Հայրիկյանը՝ Արմեն Սարգսյանին

11:45, շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ.
«Ա՛յ անմեղսունակ, հանրապետություն չի՞ նշանակում հանրությանը պատկանող անկախ պետություն». Պ. Հայրիկյանը՝ Արմեն Սարգսյանին

Այս բնոյթի սխալները միայն սխալ չեն։ Ենթագիտակցութեան մէջ ամուր նստած յոռի պատկերացունմերն են իրենց դրսեւորում։ Մի կարգին հանրապետութիւն չունեցած դժբախտները չորրորդից են խօսում։ Եթէ 0-ների քանակ է ձեզ պէտք, ամեն սահմանադրութիւնից յետոյ մի թիւ գրեք ու կունենաք 6-րդ հանրապետութիւն։
     Եթէ գրագէտ մարդ է, հարցնոմ ես. «Սա չորրորդն է. ընդունենք. այդ դէպքում երկրորդը ո՞րն է»։ ԵՒ պատասխանն է՝ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ։
     Ու չկամենալով պայթում ես՝ «Ա Յ, ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ, հանրապետութիւն չի՞ նշանակում հանրութեանը պատկանող անկախ պետութիւն։ Եթէ խորհրդային Հայաստանը հանրապետութիւն էր, մենք ինչու՞ էինք անկախութեան հանրաքուէ անում 91 թ.-ին, թէ՞ անկախութեան հանրաքուէն արուել էր ոչ պետականութեան վերականգման համար»։
     Իր այս «չորրորդ հանրապետութեամբ» Արմէն Սարգսեանը արդէն ցոյց տուեց, որ անհիմն չեն իր վերաբերեալ հնչած ծայրաստիճան բացասական գնահատականները։

4783 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am