Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահին Փհենյան է հրավիրել

12:25, շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ.
Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահին Փհենյան է հրավիրել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հրավիրել է մոտակա ժամանակներն այցելել Փհենյան: Այս մասին Սեուլում ճեպազրույցի ժամանակ ասել է հյուսիսկորեացի առաջնորդի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ համապատասխան բանավոր ուղերձը Մուն Չժե Ինին փոխանցել է Կիմ Յո Չժոնը՝ Կիմ Չեն ինի քույրը, ով ԿԺԴՀ պատվիրակության հետ մեկնել է Հարավային Կորեա:

Yonhap-ի հաղորդմամբ՝ առաջարկին ի պատասխան՝ Հարավային Կորեայի նախագահը խոստացել է Փհենյան այցելել «անհրաժեշտ պայմաններ ստեղծելուց հետո»:

Օրեր առաջ ԿԺԴՀ-ի պատվիրակությունը ժամանել էր Հարավային Կորեա՝ մասնակցելու օլիմպիական խաղերին:

| | |
3303 | 0