Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Չեմ ուզում արդարացումներ գտնել, նոր էջ եմ սկսում իմ կյանքում և կարիերայում»․ Մխիթարյան

23:15, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
«Չեմ ուզում արդարացումներ գտնել, նոր էջ եմ սկսում իմ կյանքում և կարիերայում»․ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան հարցազրույց է տվել «Evenening Standard»-ին՝ խոսելով «Մանչեսթր Յունայթեդ»-ը լքելու և «Արսենալ» տեղափոխվելու մասին։

«Մանչեսթր Յունայթեդ»-ը լքելու մասին․ «Չեմ ուզում արդարացումներ գտնել և որևէ մեկին մեղադրել, բայց ես երջանիկ եմ, որ մրցաշրջանի առաջին կեսն արդեն անցյալում է: Նոր էջ եմ սկսում իմ կյանքում և կարիերայում»:

«Արսենալ»-ի մասին․ «Շատ երջանիկ եմ, որ «Արսենալ»-ում եմ: Ցանկանում եմ այստեղ ավելիին հասնել, քան հասել եմ «Մանչեսթր Յունայթեդ»-ում: Որևէ մեկին ապացուցելու բան չունեմ, պետք է ուղղակի հաճույք ստանամ։ Ինձ դուր էր գալիս «Արսենալ»-ի խաղաոճը, Արսեն Վենգերի աշխատանքային մեթոդները: 10 տարի առաջ ինձ համար երազանք էր «Արսենալ»-ում խաղալը»:

Օբամեյանգի հետ վերամիավորվելու մասին․ «Երբ տեղափոխվեցի «Արսենալ», Օբամեյանգին ասացի, որ առաջին քայլն արված է, հիմա երկրորդի հերթն է»։ Միայն երազել կարելի էր «Բորուսիա»-ում խաղալուց հետո այլ ակումբում վերամիավորվելու մասին: Պիերն իմ լավագույն ընկերներից և խաղընկերից մեկն է։ Շատ երջանիկ եմ, որ նա այստեղ է։ Սիրում եմ նրա հետ խաղալ, քանի որ կարողանում եմ հասկանալ իրեն առաջին քայլից»:

| | |
4877 | 0