Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հետաքրքիր է

Աշխարհի ամենամազոտ աղջիկն ամուսնացել ու սափրվել է

01:05, շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ.
Աշխարհի ամենամազոտ աղջիկն ամուսնացել ու սափրվել է

Բանգկոկի այս 17-ամյա բնակչուհին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամազոտ աղջիկ: Նա տառապում է հիպերտրիխոզով, որը եզակի գենետիկ շեղում է: Այս հիվանդությունը հայտնի է նաև մարդագայլի համախտանիշ անվամբ: Դրա հետևանքով մարդու ողջ մարմինն, այդ թվում և՝ դեմքը, ծածկվում է մազածածկույթով: Սա այնքան հազվադեպ հիվանդություն է, որ միջնադարից ի վեր աշխարհում հայտնի է նմանատիպ 50 դեպք ընդամենը:

Աշխարհի ամենամազոտ աղջիկը՝ 12 տարեկանում
Աշխարհի ամենամազոտ աղջիկը՝ 12 տարեկանում

Սուփարա Նաթի Սասուֆանը ռեկորդների գրքում հայտնվել է 2010 թվականին:

Աշխարհի ամենամազոտ աղջիկը
Աշխարհի ամենամազոտ աղջիկը

     Իսկ բոլորովին վերջերս համացանցում են հայտնվել լուսանկարներ, որոնցում Սուփարան գրկախառնված է երիտասարդի հետ, ով, ինչպես հետո պարզվել է, նրա նորելուկ ամուսինն է:
Աշխարհի ամենամազոտ աղջիկը
Աշխարհի ամենամազոտ աղջիկը
Մինչ սիրելիի հետ հանդիպելն աղջիկը տարատեսակ մեթոդներով փորձել է ազատվել ավելորդ մազերից, բայց անգամ լազերային էպիլյացիան արդյունք չի տվել, մազերը շարունակել են աճել ամբողջ մարմնի վրա: Ի հավելումն այս ամենի՝ աղջիկը նաև ծնվել է շատ փոքր քթանցքներով, և ստիպված է եղել անցնել նաև թթվածնային թերապիա:
Աշխարհի ամենամազոտ աղջիկը
Աշխարհի ամենամազոտ աղջիկը

     Իսկ մյուս առումներով նա ոչնչով չի տարբերվել իր հասակակիցներից, սիրել է խաղալ, մուլտֆիլմներ դիտել, տարվել է երաժշտությամբ ու մաթեմատիկայով: Իր յուրահատկությունը նրան այդքան էլ չի դժբախտացրել, որովհետև, թեև հասակակիցները շատ են ծաղրել, բայց նա նաև իրեն հասկացող ու ընդունող ընկերներ է ունեցել, իսկ սիրող ընտանիքը միշտ աջակցել է իրեն:
Աշխարհի ամենամազոտ աղջիկը
Աշխարհի ամենամազոտ աղջիկը
Աշխարհի ամենամազոտ աղջիկը
Աշխարհի ամենամազոտ աղջիկը
Աշխարհի ամենամազոտ աղջիկը
Աշխարհի ամենամազոտ աղջիկը

     Ինչպես հայտնել է աղջկա հայրն, այժն նա պարբերաբար սափրում է դեմքը և երջանիկ է իր ամուսնու հետ: Սուփարան երազում է, որ մի օր վերջնականապես կազատվի իր ավելորդ մազերից:
Աշխարհի ամենամազոտ աղջիկը
Աշխարհի ամենամազոտ աղջիկը

Աշխարհի ամենամազոտ աղջիկը
19259 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am