Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Մխիթարյանը՝ կենսագրական մանրամասների մասին

21:20, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
Մխիթարյանը՝ կենսագրական մանրամասների մասին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Արսենալ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը դարձել է լոնդոնյան ակումբի հետաքրքիր նախագծի հերոսը։ «Mickpedia»-ի ընթացքում նա պատասխանել է իր կենսագրությանը վերաբերող հարցերին։

  • Ճի՞շտ է, որ դուք ֆուտբոլային ընտանիքից եք: Այո, ճիշտ է: Մայրս աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, քույրս աշխատում է ՈՒԵՖԱ-ում:
  • Ճի՞շտ է, որ 14 տարեկանում մարզվել եք Սան Պաուլոյում։ Ճիշտ է, որ ես եղել եմ Բրազիլիայում: Մարզվել եմ «Սան Պաուլո»-ի մարզաբազայում՝ 13 տարեկանում: Մարզվել եմ Էրնանեսի ու Անդերսոնի հետ, ովքեր հանդես են եկել «Ինտեր»-ում, «Յուվենթուս»-ում, «Լացիո»ում, հիմա, կարծեմ, նա Չինաստանում է:
  • Ճի՞շտ է, որ արագավազորդ կլինեիք, եթե ֆուտբոլիստ չդառնայիք։ Ոչ, ճիշտ չէ: Դա ես չեմ։
  • Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ եք ճանաչվել 2009-ին և 2011-ից 2017 թվականներին: Ի՞նչ էր պատահել 2010-ին: Նրանք ուղղակի փոխել էին կանոնները և պարգևատրում էին միայն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին:
  • Ճի՞շտ է, որ ձեր մանկության երազանքը եղել է իրավաբան դառնալը։ Այո, դա իմ երազանքներից մեկն է եղել: Բայց դեռևս ուշ չէ։ Գուցե ֆուտբոլային կարիերայից հետո, աշխատեմ որպես իրավաբան:
| | |
3994 | 0