Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Չարաշահումներ Գորիսի պետական համալսարանում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

22:20, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
Չարաշահումներ Գորիսի պետական համալսարանում. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական
     գործով բացահայտվել են մի շարք չարաշահումներ Գորիսի պետական համալսարանում. մեղադրանք է առաջադրվել 3
     անձի, այդ թվում՝ համալսարանի 2 աշխատակցի:
     2017 թվականի սեպտեմբերին ահազանգ էր ստացվել, որ Գորիսի պետական համալսարանի հեռակա ուսուցման
     տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողը, չմասնակցելով դասերին և քննություններին, դրական գնահատականներ է
     ստացել կիսամյակային քննությունների և ստուգարքների համար:
     Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում:
     Նախնական քննությամբ ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
     Այսպես՝ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Գորիսի պետական համալսարանի աշխատակցուհիներից մեկը
     պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի մասնաճյուղում սովորող ուսանողի մոր հետ՝ ուսումը շարունակելու նպատակով կազմակերպել նրա որդու տեղափոխությունը Գորիսի պետական համալսարանի 3-րդ կուրս։ Ուսանողի փոխարեն համալսարանի ռեկտորին ուղղված դիմումը գրել է աշխատակցուհին և այն ստորագրել: Պարզվել է նաև, որ ուսանողը, ընդունվելով համալսարան, 2016-2017 ուսումնական տարում չի հաճախել դասերին, և վերջինիս մայրը համալսարանի աշխատակցուհու միջնորդությամբ գումար է փոխանցել ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարին՝ առաջին կիսամյակի քննությունների համար որդու դրական գնահատականներն ապահովելու
     նպատակով: Քննության տվյալներով՝ ուսանողի մայրը երկրորդ կիսամյակում ևս գումար է փոխանցել նույն աշխատակցուհուն՝ ավարտական քննությունների դրական գնահատականներն ապահովելու համար, սակայն վերջինս
     գումարը հասցեատիրոջը չի փոխանցել, և ստուգարքներն ու քննությունները ստանալու հարցը փորձել է կազմակերպել
     անձամբ՝ համալսարանում առկա կապերի միջոցով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ուսանողի մորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով,
     ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 34-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համալսարանի աշխատակցուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 311.2-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:
     Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ
     հսկողություն իրականացնող դատախազին:

1203 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ