Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Փհենչհան-2018 օլիմպիական խաղերը հայտարարվեցին բացված

16:50, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
Փհենչհան-2018 օլիմպիական խաղերը հայտարարվեցին բացված

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակվում է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Հարավային Կորեայի նախագահը Մուն Ջեինը խաղերը հայտարարեց բացված։ Բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը։ Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին մասնակցեցին պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Ի դեպ, Միքայելը Միքայելյանների ընտանիքի երրորդ աձն է, ով ձմեռային օլիմպիական խաղերին դարձել է դրոշակակիր: Սոչի-2014-ին Հայաստանի դրոշակակիրը Միքայելի ավագ եղբայրն է եղել՝ Սերգեյ Միքայելյանը, իսկ 1998 թվականի Նագանոյի խաղերին Հայաստանի դրոշը տարել է Միքայելի մայրը՝ Ալլա Միքայելյանը:

Հայաստանի պատվիրակությունը՝ Փհենչհան-2018-ի բացման արարողությանը
Հայաստանի պատվիրակությունը՝ Փհենչհան-2018-ի բացման արարողությանը
Հայաստանի պատվիրակությունը՝ Փհենչհան-2018-ի բացման արարողությանը
Հայաստանի պատվիրակությունը՝ Փհենչհան-2018-ի բացման արարողությանը
1907 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am