Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Ադրբեջանում «սպիտակ ոսկու» արտադրությունը ֆիասկո է ապրում. BBC

23:05, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
Ադրբեջանում «սպիտակ ոսկու» արտադրությունը ֆիասկո է ապրում. BBC

Փորձելով դուրս գալ ճգնաժամից՝ Ադրբեջանն արդեն երկրորդ տարին ձգտում է հումքային մի արտադրությունը մյուսով փոխարինել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ադրբեջանում պաշտոնյաները բամբակը «սպիտակ ոսկի» են անվանում, և դրա արտադրությունն, իսկապես, արդեն երկրորդ տարին աճում է: Սակայն շատ ֆերմերներ դժգոհ են. ոմանց ստիպում են առանց մեծ շահույթի բամբակ աճեցնել, իսկ մյուսներից վերցնում են արոտավայրերը»,- գրում է պարբերականը:

«Մենք բամբակ չունենք»,- պարբերականին ասել է Ադրբեջանի քաղաքապետարանի ներկայացուցիչն ու առաջարկել այցելել ադրբեջանական գյուղեր:

BBC-ի թղթակիցներին հաջողվել է խոսել Սաբիրաբադի շրջանի ֆերմերների հետ: Ֆերմերները խոստովանել են, որ մեկ տարուց ավելի՝ տրվելով պաշտոնյաների ճնշումներին, սկսել են բամբակ աճեցնել, սակայն այլևս դրանով չեն զբաղվում:

BBC-ն նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները հանձն են առել զբաղվել բամբակի արտադրությամբ 2 տարի առաջ: Երկրի նախագահ Իլհամ Ալիևն այդ ժամանակ բամբակը «սպիտակ ոսկի» է անվանել և հիշեցրել, որ իր հայրը՝ Հեյդար Ալիևը, եղել է հանրապետության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, և որ երկրում ավելի շատ բամբակ է արտադրվել, քան այժմ: Մեկ տարի առաջ Ալիևը բամբակի արտադրության զարգացմանն ուղղված պետական ծրագրի մասին հրամանագիր է ստորագրել: Պարբերականի փոխանցմամբ՝ այդ ծրագրի շրջանակներում մեկ կգ բամբակի համար, որը ֆերմերները վաճառում են գործարաններում, նրանք ստանում են 0,1 մանաթ (0,06 դոլար):

| | |
8618 | 0