Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում ձերբակալված Օլեգ Մկրտչյանը պատրաստ է անուններ տալ

15:14, ուրբաթ, 09 փետրվարի, 2018 թ.
Ռուսաստանում ձերբակալված Օլեգ Մկրտչյանը պատրաստ է անուններ տալ

Հայկական ծագում ունեցող ուկրաինաբնակ հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանն, ում օրեր առաջ ձերբակալել էին Մոսկվայում, հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ՌԴ քննչական կոմիտեի հետ, հաղորդում է Mash հեռագրային ալիքը:

Դոնբասի արդյունաբերական միության համահիմնադիր, «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Մկրտչյանը խոստացել է բացահայտնել հանցակից բիզնես գործարարների անունները:

Քննությունը Մկրտչյանին կասկածում է խոշոր չափերի խարդախությունների համար: Նա կալանքի տակ կմնա մինչև ապրիլի 5-ը:

Նա պետք է զբաղվեր ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում գործարանի կառուցմամբ, սակայն այդպես էլ չի իրականացրել իր պարտավորությունները:

6750 | 1
Facebook