Հայկական ծագում ունեցող ուկրաինաբնակ հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանն, ում օրեր առաջ ձերբակալել էին Մոսկվայում, հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ՌԴ քննչական կոմիտեի հետ, հաղորդում է Mash հեռագրային ալիքը:
Դոնբասի արդյունաբերական միության համահիմնադիր, «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Մկրտչյանը խոստացել է բացահայտնել հանցակից բիզնես գործարարների անունները:
Քննությունը Մկրտչյանին կասկածում է խոշոր չափերի խարդախությունների համար: Նա կալանքի տակ կմնա մինչև ապրիլի 5-ը:
Նա պետք է զբաղվեր ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում գործարանի կառուցմամբ, սակայն այդպես էլ չի իրականացրել իր պարտավորությունները: